2019-ին Արկտիկայի սառցե ծածկի տարածքը ռեկորդային փոքր է եղել վերջին տարիներին դիտումների արդյունքում: Այս մասին հայտնել է Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մակարովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նրա խոսքերով, 2017-ի ամռան ընթացքում Արկտիկայի սառույցների կրճատումը կազմել է 4․6 մլն քառակուսի կիլոմետր, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Վերջին 4 տարիներին մասնագետները ֆիքսում են սառույցի մակերեսի կտրուկ նվազում։

Ռուս գիտնականները պարզել են, որ սառցապատ տարածքի և դրա հաստության նվազումը, Հյուսիսատլանտյան հոսանքից ջերմությունը և ցիկլոնների ակտիվացումը «հանգեցնում են ջրային զանգվածների կառուցվածքի վերակազմավորմանը, մթնոլորտային և օվկիանոսային սխեմաների վերափոխմանը և հիդրոքիմիական ու հիդրոկենսաբանական գործընթացների ինտենսիվության փոփոխությանը»: Արկտիկայի փոփոխվող սառցե ռեժիմը կանդրադառնա ամբողջ Երկրի կլիմայի վրա. մասնավորապես, սառցե սեզոնի կրճատումը կարող է հանգեցնել սառցե վտանգավոր երևույթների աճին:











































