Բնական դատական պրոցես է, դատարանն իր որոշումներն է կայացնում, բնականաբար կային ոչ հաճելի որոշումներ, որոնց մասին ոչինչ ասել չեմ կարող։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց լիազորությունները ժամանակավորապես կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ խոսելով առաջին դատական նիստի մասին։
Նա պնդում է՝ իր նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում․ «Բայց իմ լիազորությունները շարունակվում են կասեցված մնալ և տեսեք, թե հաջորդ դատական նիստը ինչքան ուշ է լինում, գործը կարող է 2 տարի տևել և արդյունքում ես հեռու եմ մնում իմ պարտականություններն իրականացնելուց։ Սա իմ նկատմամաբ ապօրինի հետապնդում է, սրանով որոշ անձինք և գուցե նրանց հետևում թաքնված ուժեր իրականացրեցին ինձ հեռու պահելու քաղաքականություն»։









































