Թուրքիայի Սանջաքթեփե շրջանի վարչակազմի ղեկավար Շեյմա Դոգյուջյուն Լոնդոնում հարձակման է ենթարկվել Սիրիայում թուրքական իշխանությունների գործողությունների դեմ բողոքող ցուցարարների կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հաղորդվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն՝ Դոգյուջյուն ժամանել է Լոնդոն՝ մասնակցելու Մունիցիպալիտետների միջազգային միության նիստին: Բրիտանիայի մայրաքաղաքում նա դարձել է բողոքի ակցիայի վկան, որի մասնակիցները պնդում էին, որ Թուրքիան երեխաների ու անմեղ մարդկանց է սպանում քիմիական զենքի օգտագործմամբ:
«Նրանք մեզ վրա նետվեցին բռունցքներով: Մեր կողքին միայն երկու ոստիկաններ էին, և նրանց ուժերը բավական չէին: Իմ ամուսինն ու խորհրդականը միջամտեցին ու ինձ դուրս բերեցին այդ շրջանից: Ընկնելով մեր հետևից՝ նրանք դարձյալ փորձեցին հարձակվել մեզ վրա»,- ասված է Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ:









































