NASA-ն ծրագրում է շարունակել Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքը մի շարք նախագծերի շուրջ: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով ամերիկյան տիեզերական գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Ալարդ Բյութելին:
«Բացի ՄՏԿ-ի ծրագրից՝ NASA-ն նաև կշարունակի մի քանի գիտական աշխատանքներ, այդ թվում՝ 4 օպերացիոն առաքելություններ՝ ռուսական սարքավորումներով, «Բիոն» ծրագիրը, ինչպես նաև կմասնակցի Մոսկվայում տիեզերքի հետազոտության 40-րդ միջազգային համաժողովին»,- ասել է Բյութելը:
Նրա խոսքերով՝ դադարեցվել են ռուսական առաքելության հետ ծրագրված Վեներայի հնարավոր համատեղ հետազոտությունը, սիբիրյան տայգայի տիեզերական մոնիթորինգի հարցով հանդիպումը և Ռուսաստանում աերոդինամիկ խողովակում համատեղ փորձարկումները:










































