ՄԱԿ-ը Ռուսաստանի համար նախապատրաստում է աղմկահարույց զեկույց՝ Ղրիմի կեղծ հանրաքվեի և Ուկրաինայում մարդու իրավունքների մասին: Զեկույցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կներկայացվի ապրիլի 15-ին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ ԱԽ հանդիպման ժամանակ փաստաթուղթը կներկայացնի հեղինակն ինքը՝ մարդու իրավունքների հարցերով գլխավոր քատուղարի օգնական Իվան Շիմոնովիչը:
«Այս պահին ծրագրվում է, որ ամսի 15-ին կզեկուցի Շիմոնովիչը»,- հայտնել է Դյուժարիկը:
Զեկույցը, որտեղ մանրամասն նկարագրված է Ղրիմում ապատեղեկատվական և քարոզչական արշավը, ինչպես նաև քվեարկության գործընթացի կեղծումը, դեռևս ավարտված չէ:








































