Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Կապիտալի արտահոսքի վտա՞նգ. ինչո՞վ  է  պայմանավորված  Հայաստանից  արտերկիր  աննախադեպ ծավալով տրանսֆերտային փոխանցումները

Ուսումնասիրելով ֆինանսական շուկան և ցուցանիշները տեսնում ենք, որ վերջին ժամանակահատվածում զգալիորեն ավելացել է Հայաստանից դեպի ԱՄՆ ֆինանսական փոխանցումների ծավալը, ընդ որում ՝ Հայաստանի տրանսֆերտային փոխանցումների հաշվեկշիռը  դարձել է նույնիսկ բացասական, այսինքն՝  գումարներն ավելի շատ դուրս են եկել, քան ստացվել են։ Դա անհամեմատ ակտիվացել է հատկապես  այս տարվա հունիս-հուլիս ամիսներին, մասնավորապես  միայն այդ երկու ամիսներին ֆիզիկական անձանց փոխանցումներն արտերկիր հասել է  շուրջ 271 միլիոն դոլարի, մինչդեռ  նախորդ  տարի՝ 2018 թվականի  հունիս-հուլիսին Հայաստանից դուրս էր եկել 174 միլիոն դոլար, այսինքն ստացվում է, որ այս տարի արտահոսքը  շուրջ 97 միլիոն դոլարով կամ  55 տոկոսով ավելացել է։

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ։

Վերջինս սա պայմանավորեց մի քանի գործոններով, որոնցից հիմնականը ԱՄՆ-ից Հայաստան աննախադեպ մեծ քանակով մեքենաների ներմուծումն է։  Մակարյանն, ընդհանուր առմամբ, դրական գնահատեց այս գործընթացը՝ նշելով, որ մտահոգվելու առիթ չկա, քանի որ նրա խոսքերով՝ շատ դեպքերում ներմուծվում են վնասված մեքենաներ, որոնք այստեղ Հայաստանում վերանորոգվում են տեղի մասնագետների կողմից, ինչն էլ  իր  հերթին  մեր տնտեսության վրա ունենում է մուլտիպլիկատիվ  ազդեցություն։

Մեր զրուցակիցը թվարկեց  նաև մի քանի  տարբերակներ, թե ինչպես կարելի է այդ գումարները գեներացնել ու ներդնել հենց Հայաստանի տնտեսության մեջ։

«Հայաստանը կարող է պետական աջակցության սուբսիդավորման գործիքներ ստեղծել այնպիսի  ոլորտների համար, ինչպիսին է օրինակ ավտոմեքենաների վերանորոգման շուկան, դա մեզ մոտ հսկայական ծավալների է հասնում։ Արդյունքում կտեսնենք, թե դա ինչ  մեծ և դրական ազդեցություն կթողնի մեր տնտեսության և այդ ոլորտում զբաղվածության վրա։

Երկրորդ տարբերակը՝ կարող է խթանել ավտոմեքենաների հավաքման արտադրությունը Հայաստանում, որովհետև այս առումով մեր օրենսդրությունը շատ-շատ բացեր ունի»,-նկատեց Գագիկ Մակարյանը։

Հարցին՝  հաշվի առնելով  վերոնշյալ ցուցանիշները կապիտալի արտահոսքի վտանգ  չկա՞, Մակարյանը պատասխանեց․

«Ես այստեղ խոշոր բիզնեսի մատը խառը չեմ տեսնում, կապիտալի արտահոսքի վտանգը, ռիսկը, իհարկե, կա, բայց  դա այլ ճանապարհներով է արվում, խոշոր բիզնեսն այլ տարբերակներ է  դրա համար  կիրառում»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում