ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին վերացնելու գործողության ընթացքում վիրավորվել է բանակային շունը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Նա ասել է, որ շունը հետապնդել է ալ-Բաղդադիին:
«Դա հիանալի և շատ տաղանդավոր շուն է: Նա վիրավորվել է, բայց հաջողվել է փրկել նրան և բուժել»,- ասել է Թրամփը: