Sunday, 05 07 2026
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի

Արամ Սարգսյանի նուրբ ակնարկը․ ե՞րբ կբացահայտվի Հոկտեմբերի 27-ը

Այս օրերին Հոկտեմբերի 27-ի թեման կրկին սրվել է՝ իր վրա բևեռելով հասարակության, քաղաքական ուժերի ուշադրությունը։ Մի կողմից ոճրագործության քսաներորդ տարելիցն է, մյուս կողմից՝ ակտիվացման նշաններ է ցույց տալիս ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը, որի ցինիկ հանդգնությունը նրան թույլ է տալիս մտածել անգամ ազատության մեջ հայտնվելու մասին։

Սակայն բոլորիս մտահոգում է հարցը՝ հնարավո՞ր է, ի վերջո, վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը ու որակյալ քննությամբ հասնել ոճրագործության համապարփակ ու լիարժեք բացահայտմանը։ Բոլորս գիտակցում ենք, որ առանց այդ ոճիրի բացահայտման՝ Հայաստանը չի կարող վերադառնալ զարգացման բնականոն հուն, բացի այդ՝ միշտ մնալու է Հոկտեմբերի 27-ի կրկնման ռիսկը։

Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանն, օրինակ, այսօր Եռաբլուրում հայտարարել է, թե ժամանակն է, որ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասի, թե ինչ է կատարվել, քանի որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո նա է Նաիրի Հունանյանի գործը քննել և ավելի շատ բան պետք է իմանա։ Սասուն Միքայելյանի ասածի մեջ օբյեկտիվության հատիկ, իհարկե, կա՝ այն իմաստով, որ Գագիկ Ջհանգիրյանն արդեն կաշկանդված չէ, քանի որ այլևս Հայաստանում վերջացած է քրեաօլիգարխիայի անփառունակ իշխանությունը, անցյալ են Ռոբերտ Քոչարյանի արյունոտ տասնամյակը կամ Սերժ Սարգսյանի «թավշյա» ավտորիտարիզմը։

Մյուս կողմից՝ Հոկտեմբերի 27-ն ավելի բազմաշերտ հանցագործություն է ու պետք չէ տրվել պարզունակության՝ կարծելու համար, որ միայն Ջհանգիրյանի բացահայտումները կամ մեկ մարդու ցանկությունը կարող են նպաստել գործի բացահայտմանը։

Նոր իշխանությունները որևէ կաշկանդվածություն չունեն Հոկտեմբերի 27-ը բացահայտելու առումով, սակայն այս փուլում գործի վերաբացումը կրկին վստահություն չի ներշնչելու, քանի որ նման գործի համար հարկավոր է ունենալ արդար դատական համակարգ․ լրագրողների հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտմանը։ Արամ Սարգսյանի կարծիքով՝ Հոկտեմբերի 27-ի նման բարդ դատավարությունները պետք է տեղի ունենան այնպիսի ժամանակահատվածում, երբ ամբողջությամբ դատաիրավական համակարգը ձևավորված կլինի, կունենա հանրային լուրջ վստահություն, երբ պետությունն իսկապես ուժեղացած կլինի:

«Երբ ուժեղ պետություն կլինենք, այդ ժամանակ կարող ենք ստուգել արտաքին քաղաքական վարկածը, չեմ կարծում այսօրվա Հայաստանի Հանրապետությունը դա կարող է ստուգել, այն պարագայում, երբ Ռուսաստանի նախագահը գալիս է Հայաստան և ուզում է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին: Ես գտնում եմ, որ այս փուլում գործի վերաբացումը, գործի վերաբացմամբ դատավարության անցկացումը նույնչափ վստահություն չի ներշնչելու, ինչ նախկինում։ Ես ուզում եմ միայն արդար դատական համակարգ ունենալու պարագայում գործը բացահայտվի»,- ասել է նա։

Արամ Սարգասյանը միանգամայն ճիշտ է՝ տողատակում ակնարկելով ռուսական գործոնի մասին, որը մինչև այժմ աննախադեպ ոճրագործության բացահայտման հիմնական խոչընդոտն է ու դրա համար, բնականաբար, գործի է դնելու իր բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ Հայաստանի դատական համակարգի վրա ունեցած իր ազդեցությունները, որոնք բանեցվում են հայաստանյան հին համակարգի միջոցով։

Մարտի 1-ի գործը դարձավ այն լակմուսի թուղթը, որը բացահայտեց դատական համակարգի ամբողջական կախվածությունը հին համակարգից ու նաև՝ Մոսկվայից։

Միամիտ կլինի ենթադրել որ, օրինակ, Հրայր Թովմասյանն իր պաշտոնը այսպես համառորեն պահում է միայն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի աջակցությամբ․ նրանք այսօր այդ ռեսուրսները չունեն ու վստահաբար Թովմասյանը երաշխիքներ է ստացել նաև հյուսիսային տերերից։

Այլ խոսքով՝ դատական ռեֆորմը ոչ միայն լուծելու է Հայաստանում ժողովրդավարության անշրջելության հարցը, այլ նաև՝ էապես սահմանափակելու է Մոսկվայի դեստրուկտիվ ազդեցությունը հայաստանյան գործընթացներում։ Միայն այդ պարագայում է հնարավոր Հոկտմբերի 27-ի ամբողջական բացահայտումը, եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Մոսկվայի ճնշումներին դիմակայելու քաղաքական կամք ցուցաբերի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում