ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացումը ամերիկյան հատուկ գործողության ընթացքում: Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը ելույթի ժամանակ:
«Նա մահացել է վախկոտի պես՝ փախչելով և լաց լինելով»,- նշել է Թրամփը:
Նրա խոսքերով, ալ-Բաղդադին փորձել է թաքնվել ԱՄՆ զինվորականներից ստորգետնյա թունելում և պայթեցրել է մահապարտի գոտին: Բացի այդ, սպանվել են մեծ թվով զինյալներ, ազատագրվել է 11 երեխա: Ամերիկյան զինվորականներից ոչ ոք չի տուժել:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում ալ-Բաղդադիի ոչնչացման մասին: Մի շարք պարբերականների հրապարակումների համաձայն, ալ-Բաղդադիի հետ միասին սպանվել են ևս երկու տղամարդ, երեք կին և մեկ երեխա: