ՀՀ Ազգային հերոս, 1999թ․ հոկտեմբերի 27-ի ահբեկչության ժամանակ սպանված Կարեն Դեմիրճյանի այրին ակնկալիք չունի, որ ոճրագործությունը կբացահայտվի, բայց հույս պահում է։ Այս մասին ինքը՝ Ռիմա Դեմիրճյանը, այսօր ասել է լրագրողների հարցերին պատասխանելիս։
Նա նշել է, որ բացահայտումը պետք է ոչ միայն իրենց՝ հարազատ կորցրածների, այլև հասարակությանը հանգստացնելու համար։
«Դա պետք է արվի անպայման, բայց արվի շատ զգուշավոր, օբյեկտիվ, համոզիչ, որովհետև մեր նպատակն է հագստացնել մթնոլորտը»,-ասաց Կարեն Դեմիրյանի այրին։
Ռիմա Դեմիրճյանը հաստատեց՝ բացահայտումը բարդ գործ է, բայց պետք է արվի, որպեսզի կրքերը հանդարտվեն և մթնոլորտը հանգստանա։










































