Եռաբլուրում հոկտեմբերի 27- դատավարության վերաբերյալ լրագրողները հարցեր են ուղղել ՀՀ պաշտռպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Դիտարկմանը, թե գործը չի բացահայտվել, Տոնոյանը պատասխանեց.
«Մարդիկ դատապարտված են, հիմա նստած, դատապարտված անձինք կան, ո՞նց թե գործը չի բացվել: Ինչքանով որ դատաքննությունն ավարտվել է, համարում եմ ավարտված, մնացած խնդիրների վերաբերյալ խոսել չեմ կարող: Եթե ժամանակի ընթացքում նոր վկայափաստեր հայտնվեն, գուցե փոփոխություն կատարվի»:
Միաժամանակ նա շեշտեց, որ եթե կան անձինք, որոնք ուղղորդել են տեղի ունեցածը և պատասխանատվության չեն ենթարկվել, դա այլ հարց է:
«Ես ամենաառաջին շահագրգռվածն եմ, որ դեպքը բացահայտվի, եթե դեռևս չի բացահայտվել, կան անձինք, որ ուղղորդել են կամ չգիտեմ՝ ինչ են արել: Հնարավոր չի, որ չբացահայտվի, այնպիսի բաներ են բացահայտվել 30, 40, 50 տարի հետո»,-ասաց Տոնոյանը:
Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատվելու հնարավորության մասին հարցին էլ պաշտպանության նախարարը պատասխանեց.
«Ես լսել չեմ ուզում դրա մասին»:








































