Հոկտեմբերի 26-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Արեգ գյուղի մոտ՝ 3 հա, Արուճ գյուղում՝ 1.5 հա, Թալին-Աշտարակ ավտոճանապարհին՝ 3000 քմ,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 200 քմ, Արզնի գյուղում՝ 8 հա,
Շիրակի մարզի Բյուրակն գյուղում՝ 1 հա,
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 400 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:









































