Նիդեռլանդները, ինչպես ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները, որոշել է դադարեցնել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը` Ուկրաինայի իրավիճակի հետ կապված: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Հաղորդագրությունում, սակայն, նշվում է, որ խոսքը ՌԴ-ի հետ հարաբերությունների ամբողջական դադարեցման մասին չէ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ հայտարարել են, որ դադարեցնում են Ռուսաստան-ՆԱՏՕ համագործակցությունը, սակայն պահպանում են Ռուսաստանի խորհուրդ – ՆԱՏՕ հարաբերությունները:











































