Այսօր մենք Վանաձորը գտանք տոնական տրամադրության մեջ: Այս մասին Վանաձորի օրվան նվիրված տոնական գլխավոր միջոցառմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախևառաջ, որ մենք իրար տեսնելով, ժպտալով հնարավորություն ունենք իրարից մեր կարոտը առնելու, որովհետև վաղուց չենք հանդիպել: Հաջորդ` այսօր քաղաքում տեղի են ունենում փոփոխություններ, տեսանք, որ վերանորոգվում է Կերպարվեստի թանգարանը, «Արցախ» պուրակը, այսօր տեղի կունենա այս հրաշալի շատրվանի բացումը, Վանաձոր բերող ճանապարհները վերանորոգվում են: Այս փոփոխությունները նոր հնարավորություններ են բերելու Վանաձորին»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով` Վանաձորը յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի հայրենի քաղաքն է:«Մենք չունենք հայրենիք` քուչա առ քուչա կիսելու: Վանաձորը յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի հայրենի քաղաքն է: Ամեն քաղաքի տոնին մենք ամբողջ հանրապետությունով պետք է հավաքվենք այդ քաղաքում` շնորհավորելով այդ քաղաքի տոնը:
Շնորհավորում եմ մեր հայրենի քաղաքի տարեդարձը: Եվ ամենակարևորը, դբա լավը ժողովո´ւրդ ջան»,- իր ելույթը եզրափակեց Փաշինյանը:









































