Friday, 03 07 2026
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան

Ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է լուծի Սիրիայի մեր հայրենակիցների անվտանգության հարցը

«Մերձավոր Արևելքում սկսվել  են աշխարհաքաղաքական վերադասավորումներ․ ԱՄՆ-ն՝ Թրամփի գաղափարների հիման վրա  նոր կոնցեպցիա է մշակում, որի նպատակն է իրենց ձեռքում պահել կարևոր կենտրոնները, բայց միևնույն ժամանակ ավելի մեծ տարածաշրջանի համար պատասխանատվություն չստանձնել։ Այս իմաստով այստեղ որոշակի վակուում է առաջացել, որը Ռուսաստանն է փորձում լրացնել։ Տեսնենք, թե այս ամենն ինչ ընթացք կունենա առաջիկայում, բայց ակնհայտ է, որ ամեն րոպե այս իրադրությունը կարող է պայթել և նորից վերսկսվեն ռազմական գործողությունները։ Իսկ Թուրքիան իր հերթին փորձում է իրենց «Ազգային ուխտ»-ի խնդիրը լուծել, որն ընդունվել է 1920 թվականին Մուստաֆա Քեմալ աթաթուրքի անմիջական ղեկավարության ներքո և որը նախատեսում է ավելի մեծ սահմաններ Թուրքիայի համար, քան   հիմա ժամանակակից Թուրքիան ունի  և այդ սահմանի մեջ մտնում է նաև Հյուսիսային Սիրիան։ Այսինքն մենք հիմա ականատեսն ենք այն բանի, որ Թուրքիան փորձում է  իրագործել  վաղուց ի վեր իրենց փայփայած երազանքը՝ պանթուրքական գաղափարի իրագործումը, որը Էրդողանը նույնիսկ չի էլ թաքցնում և իր այս գործողություններով հենց դա է ապացուցում։ Սա չափազանց  վտանգավոր ծրագիր է, հատկապես նաև այն դեպքում, երբ 2023 թվականին լրանում է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը և Էրդողանն էլ  բազմիցս հայտարարել է, որ 2023 թվականից հետո  նրանք պետք է  ստեղծեն  Նոր Թուրքիա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  ընդգծեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի  և  այնտեղ Թուրքիայի կողմից իրականացված ռազմական գործողությունների մասին։

Սաֆրաստյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի կառավարության առաջնահերթ քայլերից մեկը պետք է լինի այնտեղ  բնակվող  մեր հայրենակիցների անվտանգությունն ու անհրաժեշտության դեպքում նաև  տարհանման հարցը լուծելը։ Թեև այս փուլում  նրանց անվտանգության ապահովման երաշխավորն է հանդիսանում Ռուսաստանը և Թուրքիան էլ հայտարարել է ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝  Էրդողանի այդ հայտարարություններն որևէ պարագայում արժանահավատ և վստահելի չեն կարող լինել։

«Այդ  փոխհամաձայնությունը, իհարկե, կա, բայց Թուրքիան իր վրա պարտավորություն չի վերցրել, որ պետք է որոշ ժամանակ հետո իր զորքերը դուրս բերի այդ տարածքներից, այսինքն դրանք անժամկետ են մնալու այնտեղ, հետևաբար, ամեն դեպքում,  զգուշավորություն պետք է ցուցաբերել»,- եզրափակեց  արևելագետը։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում