Քիչ առաջ ավարտվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-տուրի «Սպարտակ» – «Կռիլյա Սովետով» հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը մոսկովյան ակումբի կազմում դաշտ են դուրս եկել մեկնարկային րոպեներից:
Այս խաղում հաղթանակը ուղեկցել է «Սպարտակ»-ի ֆուտբոլիստներին և հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով: Ինչպես միշտ հայազգի ֆուտբոլիստները շատ ակտիվ էին «Սպարտակ»-ի կազմում, ինչը և տվել է իր արդյունքը: Հանդիպան 14-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը ուժգին հարվածով խոցել է սամարացիների դարպասը և բացել է խաղի հաշիվը: Հետագայում պարզ դարձավ, որ Մովսիսյանի գոլը այս խաղում միակն էր, և այն հաղթական էր «Սպարտակ»-ի համար: Մովսիսյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Օզբիլիսը փոխարինվեց 77-րդ րոպեին:
Այսպիսով, այս հաղթանակից հետո «Սպարտակ»-ը վաստակում է 44 միավոր և ժամականավորապես դուրս գալիս մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: «Կարմրասպիտակներ»-ին կարող է շրջանցել մոսկովյան մեկ այլ ակումբ՝ «Դինամո»-ն, եթե երկուշաբթի օրը կարողանա հաղթել Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ին:
«Սպարտակ» – «Կռիլյա Սովետով»՝ 1:0
1:0 Մովսիսյան (14՛)








































