Պետքարտուղարությունը հայտարարել է, որ ինքնաթիռներն ԱՄՆ-ից Կուբայի քաղաքներ չեն թռչի։ Բացառություն կլինի Հավանան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Այդպիսի որոշում է կայացրել երկրի տրանսպորտի նախարարությունը՝ ԱՄՆ պետքարտուղարի հարցումից հետո։
ԱՄՆ-ի և Կուբայի միջև ավիահաղորդակցության դադարեցումը անորոշ ժամանակով է։ Փաստաթղթում է նշվում է, որ ամերիկյան կողմն այդ քայլին դիմել է, որպեսզի կանխի Կուբայի ռեժիմի՝ ամերիկացիների ուղևորություններից եկամուտ ստանալը։









































