Գեր կատուն զվարճացրել է ցանցի օգտատերերին՝ չցանկանալով մարզվել քայլքի մարզասարքի վրա, գրում է Metro-ն:
Շլակոբլոկ անունով կատուն, որը ծագումով ամերիկյան Բելինգհեմից է, մարզասրահում է հայտնվել ավելորդ քաշի պատճառով: Տեղի անասնաբուժական կլինիկայում նրա համար քաշի կորստի ծրագիր են մշակել:
Ընտանի կենդանուն հատուկ արկղում տեղադրել են քայլքի մարզասարքի վրա: Սարքի մակերեսը մի քանի սանտիմետրով ծածկվել է ջրով, որպեսզի կենդանու ոտքերից ծանրաբեռնվածության մի մասը հանվի:

Կատուն խնդիրը լուծել է յուրովի: Կենդանին նստել է մարզասարքի մի անկյունում և այն տեղաշարժել մեկ թաթով՝ սարքի համար մարզման գործընթացի իմիտացիա ստեղծելով:





































