Բեյոնսեն օրերս ուրախացրել էր երկրպագուներին ընտանեկան հանգստի վերաբերալ լուսանկարներ տեղադրելով սոցցանցերում: Երգչուհին, սակայն, քննադատությունների տարափի տակ է հայտնվել լուսանկարներում իր ազդրերը Photoshop-ով շտկելու համար: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:
Twitter-ի երկրպագուները նշել էին, որ Բեյոնսեի ձախ ոտքը փոքր-ինչ տարօրինակ է: Նրանք իրենց մեկնաբանություններում հիասթափություն են հայտնել երգչուհու նման քայլի վերաբերյալ՝ նշելով, որ իրենք սիրում են Բեյոնսեի հաստ ազդրերը:
Հիշեցնենք՝ երգչուհին ամուսնու՝ Jay Z-ի և դստեր՝ Բլյու Այվիի հետ իր արձակուրդը վայելում է Դոմինիկյան Հանրապետությունում:








































