Օտարերկրյա ուղղակի ներդրումները իրական հատվածում 2018-ի հունվար-հունիս ամիսներին 38միլիարդ դրամից իջել է՝ դառնալով 7,8 միլիարդ դրամ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Սա, նրա խոսքով, ամենամտահոգիչն է և ներդրումների կրճատվող ծավալներն ապացուցում են, որ ակնկալվող հեղափոխական ակնկալիքներն անհնար են կյանքի կոչել: Պատգամավորը, անդրադառնալով 20 թվականի բյուջեին, ասել է, որ հիմքում ՀնԱ ցուցանիշն է, որը 4,9% է, ինչը, բնավ, հեղափոխական չի կարելի համարել: