Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Երկնքից կընկնի երեք խնձոր, երեքն էլ` Արգամ Հովիկիչի համար

Hraparak.am-ը ներկայացրել է արտաշատցիների նամակը Հովիկ Աբրահամյանի մասին:

 «Այն պահից ի վեր, երբ հայկական մամուլում առաջին անգամ գրվեց հայտնի մականունով Հովիկ Աբրահամյանի մասին, և հետագայում յուրաքանչյուր նման հոդվածի հետ նա սկսեց ավելի ու ավելի հայտնի և դրանով իսկ` քաղաքական դեմք դառնալ, թվում է` նա էլ, ընթերցողն էլ պետք է սովորած լինեն նման նյութերին: Սակայն Արտաշատի քաղաքապետ-Արարատի մարզպետ-տարածքային կառավարման նախարար-Ազգային ժողովի նախագահ ճանապարհն անօրինակ ճարպկությամբ անցած և վարչապետական բարձունքներին ընդհուպ մոտեցած Հովիկ Աբրահամյանի Արգամ որդին արդեն սկսել է տեր կանգնել ոչ միայն իր հոր և աներհոր` Գագիկ Ծառուկյանի ունեցվածքին, այլև «մամուլի սիրելիի» կարգավիճակին: Եվ քանի որ Արգամի անունը սկսել է նոր ուժով շրջանառվել, վտանգ կա, որ նա կգերազանցի իր հորն էլ, աներոջն էլ. նրա տարիքում Հովիկ Աբրահամյանը երազում էր ընդամենը «գայշնիկ» դառնալ, սովորում էր Աբովյանի ճանապարհատրանսպորտային տեխնիկումում, իսկ Գագիկ Ծառուկյանին միանգամայն բավարարում էր աբովյանցի «ցեխավիկ» դառնալու հեռանկարը:

Մամուլում ջահել Աբրահամյանին անդրադառնալու վերջին առիթները երկուսն էին. մեկը` կապված Արգամ Հովիկիչին  պատկանող «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի և  National հյուրանոցի հետ, որի համար ԱԺ նախագահը, օգտագործելով իր դիրքը, «թանկարժեք» հաճախորդներ  է «կպցնում»: Երկրորդն առնչվում էր Արգամ Հովիկիչի «հոգեմտավոր» ոլորտին: Պարզվում է` քաղաքականության մեջ խելքի կարևորությունը (իր դեպքում` միանգամայն իրավացիորեն) ժխտող Արգամիչը, այնուամենայնիվ, հոգու խորքում գիտակցում է կրթության անհրաժեշտությունը, և որպեսզի հայկական կյանքի երկնակամարում բարձրացող «աստղ» իր որդուն հետագայում քննադատելու-ծաղրելու բան չունենան, որոշել է նրա կրթության հարցն ավելցուկով լուծել, որ չուզողների աչքը հանեն: Մանավանդ, բոլորովին չի բացառվում, որ մի գեղեցիկ օր Արգամիչը կարող է Հայաստանի Հանրապետության նախագահ դառնալ, և նրան սազական չէ սովորական որդի ունենալ` առնվազն գիտությունների դոկտորի կոչումը կվայելի: Թիկունքին հոր և աներհոր փողն ու կապերը, գրպանում էլ` երկու դիպլոմ (Տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան ավարտելուն զուգահեռ` «հրաշամանուկը» սովորում էր նաև  համալսարանի իրավաբանական ֆակուլտետում) ու մի կոչում:

 Լավ կլիներ, որ Աբրահամյանները վերջապես կողմնորոշվեին՝ մխչյանցի «դոֆինը» որ ճանապարհով է գնալու: Եթե որոշումը կանգ առնի գիտության վրա, ապա արժե հենց վաղվանից սկսել Գիտությունների ազգային ակադեմիայի «եվրառեմոնտը», որովհետև Արգամիչի անվրեպ ծրագրերը որդուն կտանեն ուղիղ ԳԱ ակադեմիայի նախագահի կաբինետ: Փողին «մուննաթ»` Հովիկի ձեռքը չոր քարի տակ չէ, նա մի ամբողջ գիտախումբ կվարձի, որոնք Արգամի անվամբ գիտության մեջ նորանոր դաշտեր կվարեն-կցանեն:

 Հիմա ճամփաբաժանին նստած հեքիաթի իմաստունն Արգամին խորհուրդ է տալիս. աջ գնաս` բիզնես-աշխարհն է, հերդ յոթը պորտիդ համար կանաչ ճանապարհ է բացել, ձախ գնաս` գիտությունն է, հերդ ոտքիդ տակից ավազահատիկն էլ մաքրել կտա, ու վազելով կանցնես դեպի անմահություն տանող էդ ճամփան, որ ճամփով էլ գնաս` երկնքից երեք խնձոր է ընկնելու, երեքն էլ` քեզ, որովհետև երեքի փողն էլ հերդ էն գլխից տվել է:

 Արգամ Աբրահամյանին նորից անդրադառնալու առիթը նամակն է, որը տեղադրվել է Ֆեյսբուքում և ուղարկվել «Հրապարակի» խմբագրություն: Նամակի հիմքում  արտաշատցիների տագնապն է Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ կարգվելու լուրերի կապակցությամբ:

«Գևորգ Չաուշի արձանն ու Արգամի սուպերմարկետը» վերնագրված նամակում, մասնավորապես, ասված է. «Ձեզ ենք դիմում հուսահատված, սպառնացող գործազրկության շեմին հայտնված հարյուրավոր մարդկանց անունից, որովհետև սա մեր հողի վրա ապրելու մեր վերջին հույսն է:  90-ական թվականներից Արտաշատի, հետո` Արարատի մարզի և արդեն երկար տարիներ` նաև հայ ժողովրդի գլխին Հովիկ Աբրահամյան անունով մի պատուհաս է առաջացել, որի պատմությունը պետության թալանի, մարդկանց փուռը տալու և անգամ ֆիզիկապես ոչնչացնելու պատմություն է: Մոնղոլ-թաթարական նազիր-վեզիրի իր խելքով նա շարունակում է օրենքները ծառայեցնել իր շահերին:

Նրա վերջին քմահաճույքը հանուն իր Արգամ որդու է` իր ծավալներով մարզի ամենախոշոր սուպերմարկետն է կառուցում Արտաշատի ամենաբանուկ հատվածում: Եթե դուք լինեք Արտաշատում և խոսեք քաղաքի ու շրջակա գյուղերի խանութների ու կրպակների սեփականատերերի հետ, կպատկերացնեք, թե սոցիալական ինչ փորձանքի մեջ են հայտնվելու նրանք: Նրանցից ոմանք արդեն վաճառել են կամ սուսուփուս հրաժարվել են իրենց ընտանիքների մի կտոր հացն ապահովող բիզնեսից։ Շատերը մտածում են գլուխներն առնեն, երկրից գնան: Մանավանդ որ հարկայինի պետը Հովիկի ազգականն է, և մրցակցությանը դիմանալու մասին խոսելն ավելորդ է` հազար ձևով կխեղդեն: Աբրահամյանների ունեցվածքը մարզում կազմում է ահռելի մի ցանկ` ձկնաբուծարաններ, գազալցակայաններ, հողատարածքներ, ավազահանքեր, գազելների պարկ, գումարած նրանց «անձնական օգտագործման» հարկայինի պետը, մարզային ոստիկանության պետը, ոռոգման և ջրմուղի, գազի գրասենյակի, առողջապահական գործակալության, էլցանցի, տարբեր տեսակի ԾԻԳ-երի պետերը, մարզպետարանի մի շարք վարչությունների պետերի, գյուղապետերի, դպրոցների տնօրենների և փողոտ այլ պաշտոնների նշանակվածները: 

 Այսինքն` մուլտիկի մարքիզ Բարաբասն է. ինչ կա-չկա` նրանն է: Բոլորը գիտեն, որ աչքը ծակ այդ մարդը «թամահ» արեց նույնիսկ Արտաշատի հյուրանոցին: Բայց նրա ախորժակը չի փակվում. հիմա էլ հենց հյուրանոցին կպած հսկա կառույց են սարքում, որը, ըստ լուրերի, դառնալու է հսկա սուպերմարկետ: Դեռ չավարտված այդ շենքին արդեն բոլորն ասում են` «Արգամի սուպերմարկետ»: Հանուն դրա այդ տարածքից հանել են Անկախության շարժումը խորհրդանշող Գևորգ Չաուշի կիսանդրին և տարել աչքից հեռու մի տեղ` երկաթգծի կայարան: Նրա այդ արարքը լցրեց մեր համբերության բաժակը, և մենք ստիպված ենք հիշեցնել նրա կենսագրության մի քանի փաստեր: Ընդհանրապես, նրա հաջողության բանալին մարդկանց կաշառելն է. ումից կախված է` շռայլ կաշառք է տալիս, բայց հետո հացի կարոտ է թողնում, գլորում անդունդը: Նա այդպես է վարվել բոլոր հարուստ արտաշատցիների հետ, այնպես որ, Սերժն ու Քոչարյանը նրանից վախենալու պատճառներ ունեն: Հովիկի կարիերայի հիմնադիրը եղել է Վլադիմիր Մովսիսյանը, որը ժամանակին Արտաշատի շրջկոմի առաջին քարտուղարն էր. հենց նա էր, որ 15 մասնագետ գինեգործներին թողած` Հովիկին նշանակեց Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն, և նրան էլ բռնել չեղավ: Հովիկը նրան վարձահատույց եղավ` օգնելով, որ Երևանի կենտրոնում սեփականացնի մանկապարտեզի մեծ շինությունը: Հիմա էլ միասին թալանում են Սևանը: Իր ՀՀՇ-ական անցյալում Հովիկն օգտվում էր նաև Բաբկեն Արարքցյանի և Արա Սահակյանի «կռիշայից». Արայի կինը շատ էր սիրում արտաշատյան գինին: Այդպես Արան դարձավ Արգամիկի քավորը, հիմա էլ, Հովիկի միջնորդությամբ՝ ՀՀ դեսպանը Ղազախստանում: Դաշինք կնքելով Արտաշատի այն ժամանակվա դատախազ Հրաչյա Բադալյանի (ներկայում` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ) հետ` նա ստեղծել էր ահաբեկչության մթնոլորտ իրեն չենթարկվող գինեգործարանների տնօրենների համար, որի պայմաններում Հրաչը ձեռք բերեց Վերին Արտաշատի գործարանը: Քոչարյանի տխրահռչակ իշխանության տարիներին նա սկսեց արագ առաջ գնալ ու էլ կանգ չառավ: Ասում են, որ հենց Մուկն է ակտիվորեն մշակել բոլոր նախարարներին և բարձրաստիճան պաշտոնյաներին փողով նշանակելու կարգը և սահմանել գները, ինչը գործում է մինչ օրս: Պետք է ասենք, որ ոչ Քոչարյանը, ոչ Սերժն այդքան այլասերված չէին, որքան նրանց փողի միջոցով և իր խորհուրդներով այլասերեց նա: Եվ եթե Լևոնի ժամանակ կաշառքով նախարար ու մարզպետ չէին նշանակում, ապա պատճառն այն է, որ Հովիկը չէր գտել նրա պալատ մտնելու «ծակը» ու խորհուրդներ չէր տվել: 

 

 Նամակն ամբողջությամբ՝ hraparak.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում