Եվրոպական մի շարք երկրներ վախենում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել, որոնք կարող են վնասել իրենց իսկ տնտեսությունը՝ գրում է The Wall Street Journal-ը: Արևմուտքի կողմից նոր պատժամիջոցներ սահմանելու դեպքում Մոսկվան կարող է կրճատել Եվրոպա նավթի և բնական գազի արտահանումը, ինչը ծանր բեռ կդառնա եվրոպական պետությունների համար, որոնք դուրս են գալիս երկու տարվա ճգնաժամից՝ ասված է հոդվածում:
Բացի դրանից՝ «եվրոպական բանկերը դեռ վերականգնվում են մայրցամաքում ֆինանսական ճգնաժամից հետո, և ռուբլու կուրսի նվազումը նվազեցնում է նրանց ռուսական ակտիվների արժեքը»,- նշում է պարբերականը:
Հոդվածում նաև նշվում է, որ Մոսկվայի դեմ սահմանվելիք պատժամիջոցների հետևանքով եվրոպական և համաշխարհային տնտեսության պոտենցիալ վնասով պայմանավորված մտավախությունները խաթարում են Ռուսաստանի դեմ «միացյալ ճակատով» դուրս գալու G7-ի փորձերը:
Իրենց հերթին, որոշ տնտեսագետներ կարծում են, որ աշխարհաքաղաքական ճգնաժամը պետք է զգալիորեն սրվի, որպեսզի լուրջ վտանգ ներկայացնի Եվրոպայի տնտեսության համար:






































