Անբարենպաստ ընտանիքների աֆրոամերիկացի տղաները տառապում են գենետիկ խնդիրներից, որը գործարկում է ծերությանը հավասարազոր ֆիզիոլոգիական պրոցես՝ ասվում է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ամսագրում:
Հետազոտողները զբաղվել են աֆրոամերիկյան ընտանիքների տղաների վրա անբարենպաստ սոցիալական միջավայրի ազդեցության ուսումնասիրմամբ, քանի որ երեխաների հենց այդ կատեգորիան դեռ չէր դարձել գիտնականների հետազոտման առարկա:
Հետազոտության են ենթարկվել 1998–2000թթ. ծնված երեխաների ԴՆԹ-ները: ԴՆԹ-ների նմուշները վերցվել են 9 տարեկանում: Նրանց ծնվելուց մինչև 9 տարեկան դառնալը գիտնականները հետևել են, թե ինչ պայմաններում են ապրում երեխաները:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տելոմերները (քրոմոսոմների այն հատվածները, որոնք կարճացնում են օրգանիզմում ծերության գործընթացը) անբարենպաստ միջավայրի երեխաների մոտ արդեն 9 տարեկանում կարճ են մյուս երեխաների տելոմերներից 19%-ով: Դա վկայում է, որ անբարենպաստ սոցիալական միջավայրը օրգանիզմում գործարկում է գործընթաց, որը հավասարազոր է ծերացմանը:









































