ԱՄՆ իշխանությունները հնարավոր է ամերիկյան 500 զինվորականներ ուղարկեն Սիրիա, որոնք Սիրիայի հյուսիս-արևելքում կզբաղվեն նավթի հանքավայրերի պաշտպանությամբ: Այս մասին գրում է The Wall Streer Journal թերթը:
Նաև ենթադրվում է, որ Սիրիայի այս տարածքում ծանր տեխնիկան կուղեկցեն «Բրեդլի» զրահամեքենաները:
Թերթը գրում է, որ ԱՄՆ-ի համար՝ հանքավայրերը Սիրիայի հարցով հետագա բանակցությունների ժամանակ որպես ազդեցության լծակ կծառայեն: