«Ամուսնացիր ինձ հետ» մելոդրամայի պրեմիերայի ժամանակ Ջենիֆեր Լոպեսը հանրության առջև հայտնվել է արծաթագույն փուլերով մարմինն ընդգրկող սեքսուալ զգեստով: Աստղը նման էր շքեղ դիսկո-դիվայի, որից հնարավոր չէր աչք կտրել: Հագուստի ասիմետրիկ կտրվածքն ու թեթև գործվածքը տեսողականորեն ձգում էին աստղի ուրվագիծը՝ ընդգծելով նրա կանացի կազմվածքը: Դիմահարդարումն ու սանրվածքը գեղեցկուհու սովորական ոճով էին. դասական smoky eyes և ձիգ փունջ հավաքած վարսեր:












































