Սերբ հանրաճանաչ Instagram-մոդելը հայտնվել է ճաղերի ետևում՝ բալկանյան հանցավոր խմբավորումներին պատկանող զենքը պահելու համար: Ըստ Daily Mail-ի, խոսքը երկու ավտոմատի մասին է:
25-ամյա Ռադոյկա Քեչմանը կալանավորվել է 30 օրով՝ ոստիկանության կողմից իրականացվող հետաքննության ընթացքում, կապված Նովի Սադ քաղաքի իր բնակարանում երկու ավտոմատի հայտնաբերման հետ: Աղջկան, որը սոցցանցում գրեթե 20 հազար բաժանորդ ունի, մեղադրանք է առաջադրվել զենք պահելու և դրա ապօրինի վաճառքի համար:
«Քեչմանն անհանգստացած է իր ձերբակալությունից: Նա անընդհատ լաց է լինում, քանի որ նրա համար սարսափելի է բանտում գտնվելը»,- ասել է մոդելին մոտ կանգնած աղբյուրը:
Բացի այդ, ոստիկանությունը ավելի մեծ քանակի զենք է հայտնաբերել Քեչմանի ընկերոջ՝ Շվեդիայի 59-ամյա քաղաքացի Սվետոզար Զիվկովիչի մոտ: Ըստ Սերբիայի ՆԳՆ-ի տվյալների, Ժիվկովիչը 11 Կալաշնիկով ավտոմատ, 11 ատրճանակ, 10 խլացուցիչ և զինամթերքի պաշարներ է պահել Սուբոտիցա քաղաքի մերձակայքում գտնվող Բայմոկ գյուղում: Նրան ձերբակալել են նույն ժամկետով:

Ենթադրվում է, որ զույգը զենք է պահում Skaljar Clan խմբավորման համար, որը տեղակայված է Չեռնոգորիայի Կոտոր քաղաքում:





































