Դատարանը հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպին կարգադրեց տրամադրել տվյալներ ալկոհոլից և թմրամոլությունից կախվածության մասին: Այդ մասին հայտնում է Deadline պորտալը:

Դերասանը դա պետք է անի մինչև նոյեմբերի 15-ը: Այդ պահանջը ներկայացրել են նրա նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի փաստաբանները, որոնք պնդում են, որ ամուսինը հարբած է եղել և ծեծի է ենթարկել նրան: Դերասանի պաշտպանությունը նշել է, որ Դեպը չի կարող նախկին կնոջից 50 միլիոն դոլար պահանջել զրպարտության համար՝ առանց ապացույցներ ներկայացնելու, որ ինքը խնդիրներ չի ունեցել ալկոհոլի և թմրանյութերի հետ կապված:










































