Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությանը:
«Պարոն Բաբլոյանի հայտարարությամբ պետք է զբաղվեն իրավապահ մարմիններն ու հետաքննեն, թե այդ ի՞նչ խախտում է թույլ տվել: Դրա համար, թերևս, պարոն Բաբլոյանը պետք է հրավիրվի՝ բացատրություններ տալու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
Արա Բաբլոյանը երեկ հայտարարել էր, որ ինքը չի խախտել Սահմանադրություն, օրենք, և չի կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը շուտ դիմում գրել։ «Ես կարող եմ մի հարցի շուրջ պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում … Ես սա պաշտոնապես եմ հայտարարում, իրավապահները թող լսեն ու թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»,- ասել էր նա։
Լուսանկարը՝ panorama.am-ի









































