Ծույլ ու խորամանկ ձին իր փայլուն դերասանական կարողություններով նվաճել է համացանցը: Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը փորձում է հեծնել նրան, նա կտրուկ ընկնում է և հմտորեն ձևացնում, թե մեռած է, նույնիսկ գլորում է աչքերը և դուրս հանում իր լեզուն: Նա մի քանի վայրկյան մնում է այդ վիճակում։
Այնուհետև կարող է գլուխը բարձրացնել, բայց երբ ինչ-որ մեկը մոտենում է նրան, նա կրկին «անզոր» գետնին է ընկնում։ Նա վեր է կենում, երբ մոտակայքում մարդիկ չկան, կամ երբ նրանք հանում են նրա վրայից ձիավարման սարքավորումները:

Միևնույն ժամանակ, կենդանին պաշտում է գազար և զտված արտադրանք: Բայց նա չի ուտում դրանք, երբ դիակ է ձևանում:

Ըստ Metro-ի՝ Ցզին Գանգ անունով չորքոտանի դերասանուհին ապրում է Հարավային Կորեայի ագարակներից մեկում:
https://www.youtube.com/watch?v=iJR7xXBt0Jg








































