Բրիտանացի արքայազն Ուիլյամը կատակել է արքայազն Ջորջի համար բազմաթիվ հարսնացուների կապակցությամբ, գրում է The Daily Mirror-ը:
Քեմբրիջի դուքսի խոսքով՝ իրեն ու կնոջը մշտապես առաջարկներ են արվում պոտենցիալ թեկնածուների մասին:
Այս մասին արքայազն Ուիլյամը հայտարարել է Նոր Զելանդիայի թագավորական ռազմաօդային ուժերի ընտանիքի անդամների հետ հանդիպման ժամանակ:
Զույգերից մեկը ներկայացրել է իր դստերը՝ Էմիլիին, որը 9 օրով փոքր է եղել Ջորջից: «Ինձն ասել են, թե ինչ լավ նրանք կնայվեն Ջորջի հետ հետագայում»,- հայտարարել է աղջկա մայրը՝ Կարեն Դրիվերը:
Ըստ Դրիվերի՝ իրենք քննարկել են նաև իրենց երեխաների տարիքը, և Ուիլյամը նկատել է, որ երեխաներն այդ տարիքում շատ ծիծաղելի են:










































