«Առաջին հերթին ԱԺ-ն, մեր հասարակությունն է մտահոգված ՍԴ իրավիճակով, որովհետև Հայաստանը, ըստ էության, ՍԴ չունի: Հատկապես ՍԴ նախագահն այլ օրակարգով են զբաղված, այլ խնդիրներ է լուծում, և ինձ թվում է, որ ՍԴ-ի հետ կապված մենք գտնվում ենք ճգնաժամային իրավիճակում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի անդրադարձին:
Նրա խոսքով՝ ԱԴ իրավիճակը մտահոգիչ է, մեզ անաչառ և գործող ՍԴ է պետք: Նրա խոսքով՝ որևէ բան կոծկելու խնդիր չկա, մեր դիրքերն ուժեղ են:









































