Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Դորտմունդի «Բորուսիա»-ն ձեռք է բերել կիսապաշտպան Նուրի Շահինի տրանսֆերը, ով ակումբում հանդես էր գալիս վարձակալական հիմունքներով:
Գերմանական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց Մադրիդի «Ռեալ»-ին վճարել է 7 մլն եվրո: Այդ տեղեկատվությունը հաստատել է «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հավաքականի խաղացողը «Ռեալ» էր տեղափոխվել 2011թ.: Անհաջող ելույթներից հետո 2012թ. ամռանը նա տեղափոխվեց «Լիվերպուլ», իսկ 2013թ. հունվարին վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «Բորուսիա»:








































