«Ես, հակառակը, տեսնում եմ, որ քաղաքական գործընթացները շատ մեղմ են գնում և ես ավելի կտրուկ քայլերի եմ կողմնակից, որպեսզի շատ կտրուկ քայլերով և շատ արագ լուծվի ՍԴ-ում տիրող ճգնաժամը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ անցումային փուլը կարող է կարճ տևել, այն չի կարող 30 տարի տևել, և չենք կարող 20 տարի սպասենք մինչև լրանա Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամանակահատվածը:









































