Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Առողջապահության նախարարը պետք է ունենա՞ կառավարման որոշակի լրացուցիչ լիազորություններ: Այսինքն՝ ռազմական դրության ժամանակ իր լիազորության տա՞կ են անցնում մասնավոր կառույցները»,- առողջապահության փոխնախարարին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Այդ լիազորությունները շատ չափելի և շատ առարկայական ամրագրված են լինելու: Ես ուղղակի չէի ցանկանա հանրային ներկայացնել մեր ամբողջ ստրատեգիան և պլանավորումները»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































