Thursday, 02 07 2026
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին

Մարտի 1-ի գործով նոր բացահայտումներ կլինեն. կբացահայտվի նաև՝ ինչպես և ով է մեր քաղավիացիան քայքայել

Մարտի 1-ի գործով որպես կասկածյալ ներգրավվել են ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել: Սահմանադրական դատարանը այս կազմով և այս լիազորություններով շարունակո՞ւմ ունենալ Մարտի 1-ի քրեական գործին միջամտելու հնարավորություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ իրավապաշտպան Սեդա Սաֆարյանը նշեց. «Եթե այսպիսի զարգացումներ չլինեին, հանրության մեջ շրջանառվում էր, որ ՍԴ-ն մտադրություն ունի Ռ. Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ դրական եզրակացություն տալ, հետո նոր կգնա, թե կման, արդեն կարևոր չէ: Դեռևս պահպանվել է այն վտանգը, որ ՍԴ-ն քանի որ ամուր կապեր ունի նախկին իշխանությունների հետ, կարող է բոլոր գործերով, ինչքանով որ հնարավոր է, օգնել նրանց… Ես խղճում եմ ՍԴ անդամներին, ինչո՞ւ են համառորեն կառչել աթոռներից, երբ որ ցանկացած իրավիճակում նրանք չեն կարող օբյեկտիվ որոշում կայացնել»:

Նոյեմբերի 5-ին Մարտի 1-ի գործի անջատված մասով մեղադրյալ Ռ. Քոչարյանի դատական նիստն է տեղի ունենալու: Ս. Սաֆարյանը նշեց, որ դժվար է ասել, թե նոյեմբերի 5-ին ինչ կկատարվի, քանի որ այս գործի դատավարությունը չսկսելու և մեղադրական տեքստը հնչեցնելը խոչընդոտելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Սեդա Սաֆարյանի խոսքով՝ Մարտի 1-ի գործով 80 հատոր կա, որից ինչ էլ հրապարակվի, նորություն կլինի. «Կնշվեն անձանց անուններ, որոնք անցել են այդ թոհ ու բովի միջով, տեսանելի կլինի, որ համակարգն ամբողջովին թաթախված է եղել արյան մեջ, և շատ դժվար է եղել այդ համակարգում մաքուր մնալը: Հալածանքների են ենթարկվել նրանք, ովքեր չեն ենթարկվել իշխանությանը և Մարտի 1-ին չեն մասնակցել, հետամուտ են եղել ու նրանց ազատել աշխատանքից, անգամ Հայաստանում մնալն է նրանց համար դարձել վտանգավոր… Մարտի 1-ի գործով նոր բացահայտումներ կլինեն… Կբացահայտվի նաև՝ ինչպես և ով է մեր քաղավիացիան քայքայել, ում ջանքերով և ինչու: Կզարմանաք՝ իմանալով, որ դեռ 1997-98թթ-ին վարչապետ եղած ժամանակ Ռոբերտ Քոչարյանը այդքան համարձակություն է ունեցել և որոշակի առաջարկներ է արել քաղավիացիայի հետ կապված, ամեն ինչի մեջ նրա մատը խառն է եղել: Նրա մտերիմներն են այդպիսի ցուցմունքներ տվել… Յուրաքանչյուր ցուցմունքի հրապարակման մեջ նոր միտք կգտնեք, կտեսնենք, որ անօրեն կյանքը դարձել էր մասսայական ապրելակերպ: Բացի դրանից՝ կիմանաք, որ մարտի մեկից հետո տրվել են պարգևներ, մարդիկ հարստացած են գնացել այս ու այն կողմ, օրինակ՝ Ղարաբաղ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում