Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ուկրաինա գազի ռևերսային մատակարարում իրականացնել, ինչի համար առկա են բոլոր տեխնիկական պայմանները: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Համապատասխան հայտարարությունը Մարտոնին արել է Բուդապեշտում Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիլո Լուբկիվսկիի հետ հանդիպման արդյունքներով:
Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է, որ Հունգարիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու Ռուսաստանի կողմից Ղրիմի միացումը ճանաչում անօրինական:









































