ԱՄՆ առողջապահության նախարար Քեթլին Սիբելիուսը հրաժարական է տալիս՝ Obamacare առողջապահական բարեփոխումների ձախողված ճանաչված մեկնարկից կես տարի անց: Այս մասին հաղորդում է Politico թերթը:
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրն այդ պաշտոնի համար կառաջադրի Սիլվիա Մեթյուզ Բերուելի թեկնածությունը, ով ներկայում ղեկավարում է նախագահի վարչակազմի վարչա-բյուջետային բաժինը:









































