«Նյուքասլ»-ը հետաքրքրված է ֆրանսիական «Մոնպելյե»-ի կիսապաշտպան Ռեմի Կաբելլի ծառայություններով: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը կարող էր Անգլիա տեղափոխվել դեռ նախորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն ֆրանսիական ակումբի ղեկավարները չհրաժարվեցին ֆուտբոլիստի ծառայություններից:
Evening Chronicle-ը հայտնում է, որ «Մոնպելյե»-ի նախագահ Լուի Նիկոլենը մտադիր է վաճառել տաղանդավոր կիսապաշտպանի իրավունքներն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ կապակցությամբ «Նյուքասլ»-ը պատրաստ է դիմել պաշտոնական առաջարկով` կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց առաջարկելով 9 մլն ֆունտ:
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռեմին 31 հանդիպում է անցկացրել, 10 գոլ հեղինակել և գոլային 7 փոխանցում կատարել:









































