Իսրայելը որոշել է խստացնել տնտեսական պատժամիջոցները Պաղեստինի դեմ՝ ի պատասխան մի շարք միջազգային կոնվենցիաների միանալու նպատակով պաղեստինցիների ներկայացրած հայցերի: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտոնական շրջանակների աղբյուրին:
Ապրիլի 1-ին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը ստորագրել էր 15 հայց՝ միջազգային կոնվենցիաներին միանալու մասին, այդ թվում՝ ՄԱԿ-ի իրավասության ներքո գտնվող: Իսրայելն ի պատասխան որոշել է կրճատել դրամական միջոցների ծավալը, որը հավաքվում է պաղեստինցիների համար հարկերի տեսքով: Իսրայելը որոշում է ընդունել նաև պաղեստինցիների հետ բանկային ոլորտում համագործակցությունը սահմանափակելու և Գազայի հատվածի ափերի մոտ գազային շելֆում համատեղ մշակումները սառեցնելու վերաբերյալ:
Սա վերջին երկու օրերին Իսրայելի կողմից արդեն երկրորդ դեմարշն է: Ապրիլի 9-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել էր խզել անվտանգությանը չառնչվող հարցերի շուրջ բոլոր բարձր մակարդակի կապերը պաղեստինցիների հետ:












































