Սիրիայում մարտի կեսերին սկսված հակակառավարական ցույցերից և բախումներից ի վեր առաջին անգամ հարձակում է իրականացվել նավթարդյունաբերական ենթակառուցվածքների վրա. երկու գազամուղ վնասվել են մի քանի պայթյուններով երկրի արևելյան մասում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Պայթյունները տեղի են ունեցել այս գիշեր Ալ-Թայան և Բուսաիր լավ պահպանվող շրջաններում:









































