Նախօրեին Իսպանիայի արքայադուստր Լետիցիան Մադրիդի Սարսուելա պալատում ընդունելություն է կազմակերպել, գրում է spletnik.ru-ն:
Արքայազն Ֆելիպեի կինը շփվել է բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ, ովքեր օգնում են Դաունի սինդրոմով տառապող մարդկանց: Fundacion de Down Madrid հիմնադրամը նշում է իր հիմնադրման 25-ամյակը:
Սկզբում 41-ամյա արքայադուստրը ողջունել է հիմնադրամի նախագահ Ալվարո Քրիստոբոյին, ինչպես նաև փոխնախագահներին, Դաունի սինդրոմով տառապողներին և նրանց համար նախատեսված հաստատությունների աշխատակիցներին:
Դրանից բացի, Լետիցիան զրուցել է փոքրիկ աղջկա հետ, ով պաշտոնական արարողության ամբողջ ընթացքում գրկել է արքայադստերը:
Ինչ վերաբերում է Լետիցիային, ապա նրա հագին սպիտակ վերնաշապիկ և սպիտակ կիսաշրջազգեստ է եղել, կերպարը լրացրել է շագանակագույն կոշիկներով:










































