Վերջին մի քանի տարում ամենախոշոր բողոքի ակցիան ընդգրկել է Արգենտինայի բոլոր խոշոր քաղաքները։ Արհմիությունները պահանջում են աշխատավարձերի, կենսաթոշակների, սոցվճարումների բարձրացում և եկամտահարկի վերացում։
Արհմիությունները պահանջում են աշխատավարձերի բարձրացում՝ կապված ինֆլյացիայի հետ, որի տարեկան մակարդակը հասել է 30%-ի, և բնակչության համար ջրի ու գազամատակարարման նպաստների վերականգնում։
Երկրում չեն աշխատում ավտոբուսներն ու մետրոն, կաթվածահար է եղել երկաթուղային հաղորդակցությունը, փակ են լցակայանները, բժշկական հաստատություններն ընդունում են միայն ծանր հիվանդներին, գործադուլ են անում մսի արտադրության ձեռնարկությունները, քաղաքների փողոցները չեն աղբահանվում։ Դատարկվել են նաև օդանավակայանները. դրանցում բաց են միայն միջազգային ընկերությունների կանգնակները։
Տրանսպորտի միակ աշխատող միջոց են մնացել տաքսիները. համապատասխան արհմիությունը որոշել է չմասնակցել բողոքի ակցիային։









































