Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը իր կարծիքն է հայտնել «արքայական ակումբ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքի մասին:
«Ինձ մոտ ճիշտ այդպիսի վնասվածք էր: Բորբոքումը վերացնելու համար ես մանրակրկիտ աշխատել եմ վերականգնվելու վրա: Ինձ անընդհատ մերսում էին:
Այդպիսի վնասվածքները պահանջում են բացառապես մանրակրկիտ բուժում: Ավելորդ ծանրաբեռնվածության դեպքում այն կարող է ավելի սրվել և շատ երկար ժամանակ անհանգստացնել Ռոնալդուին:
Կարելի՞ է այդպիսի վնասվածքով խաղալ ծայրահեղ դեպքերում: Մարզման 45 րոպեների ընթացքում ես ծանրաբեռնում էի ոտքս, ինչպես կարող էի: Ցավը անհետանում էր, որից հետո կարողանում էի նորմալ խաղալ»,- Կարլոսի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Նշենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ վնասվածքը Ռոնալդունին թույլ չի տա մասնակցել «Բարսելոնա»-ի դեմ կայանալիք Իսպանիայի արքայական գավաթի եզրափակչին, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի խաղարկության առաջին կիսեզրափակչին:







































