Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Չքարտեզագրված երկրում հավաբուն էլ չի կառուցվի. Վահագն Վերմիշյանը՝ Սարհատ Պետրոսյանի պնդումների մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը հոկտեմբերի 18-ին հայտարարեց, որ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ազատել իրեն պաշտոնից: Որպես պատճառ նշել էր, թե «չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը: Ցավով պետք է նշեմ, որ նախորդ մեկուկես տարում ինձ չհաջողվեց վարչապետին ու կառավարությանը ներկայացնել մեր բնագավառում առկա խորքային խնդիրների ամբողջ լրջությունը…

Չնայած անշարժ գույքի շուկայում մեր արձանագրած աննախադեպ ակտիվությանը` քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք` հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների (ի դեպ, վերջինս` Ավետիք Էլոյանը, այս պահին հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը-խմբ.) քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների:

Եվ ես` որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռևս ուսանողական տարիներից, ապա նույնկերպ` հանրային դաշտում, իսկ ավելի ուշ որպես փորձագետ…»:

Ի՞նչ կոռումպացվածության և թայֆայության մասին է խոսքը: Ս. Պետրոսյանը զլանում է մանրամասնել. մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ քաղաքաշինական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ, ով ևս պնդեց. «Շատ դժգոհ էի կադաստրի այսօրվա վիճակից»:

Երկրում քարտեզագրում չի արվել: Նա պատմեց, որ Արարատի մարզում արդյունաբերական կառույց են ուզում կառուցել, «որից հետո պետական բյուջե բավականին մեծ գումարներ մուտք կգործեն, աշխատատեղեր կբացվեն և այլն: Գյուղատնտեսության նախարարը գրում է, որ դեմ չէ՝ ղռեր են այդ հատվածում, իսկ կադաստրի ծառայությունը կտրականապես դեմ է: Այստեղ Հռոմի պապից ավելի քրիստոնյա ես ուզում երևալ… Պետական մտածողության խնդիր է: Ու նման դեպքեր տասնյակից ավելին են»:

Երբ Վերմիշյանին փոխանցեցինք Սարհատ Պետրոսյանի պնդումները, թե քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք, նա զայրացավ. «Մարդն առնվազն իր կյանքում մի հավաբուն պետք է կառուցած լինի, որ քաղաքաշինությունից ինչ-որ բան ասի…»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում