Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի շուրջ քննարկումները կշարունակվեն մինչև հուլիսի 1-ը:
«Այսպես է նախատեսված. Հուլիսի 1-ից հետո մենք պետք է սպասենք նախագահի արձագանքին փաստաթղթի վերաբերյալ: Այն պահից, երբ ընդունվեց, գալիս է հաջորդ փուլը` տասն ամսվա ընթացքում մենք պետք է ներկայացնենք մշակված բարեփոխումների փաթեթը, որը ներկայացնելուց հետո դրանք պետք է գնան համապատասխան քննարկումների, նաև պառլամենտական քննարկումների», – Panorama.am-ի փոխանցմամբ այս մասին այսօր ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը` ներկայացնելով ՍԴ բաեփոխումների հայեցակարգի նախագիծը:
Նա, վկայակոչելով ՀՀ Սահմանադրությունը, հստակեցրեց, որ Սահմանադրական փոփոխություններ կարող են նախաձեռնել ՀՀ նախագահը կամ ՀՀ Ազգային ժողովը:
«Եթե ՀՀ նախագահն է նախաձեռնողը, ապա դա պետք է ներկայացնել պառլամենտ, պառլամենտը հավանություն տա, նոր պառլամենտի հավանության պարագայում նախագահը նշանակում է հանրաքվե»,- հավելեց Գագիկ Հարությունյանը:
Նա նաև ասել է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է կայանալ 2015-ի վերջին և 2016-ի սկզբին:
Մանրամասները՝ Panorama.am-ում











































