BlackBerry կանադական ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել բջջային բիզնեսից, եթե այն շարունակի լինել ոչշահութաբեր: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ընկերության գլխավոր տնօրեն Ջոն Չենի հայտարարությանը:
Նրա խոսքով՝ այդ առնչությամբ վերջնական որոշում կընդունվի մոտ ժամանակներս:
BlackBerry-ն ծրագրում է ընդլայնել ներդրումներն այլ ընկերություների հետ գործընկերությունում, ինչպես նաև կորպորատիվ տեխոլոգիաներում: Ընկերությունը մտադիր է ուշադրությունը կենտրոնացնել ծրագրային փաթեթների ստեղծման ու վաճառքի վրա:
2013-2014 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով՝ BlackBerry-ն ունեցել է 423 մլն դոլարի կորուստ մեկ տարի առաջվա նույն ժամանակահատվածի 98 մլն դոլար շահույթի համեմատ: Եկամուտը կրճատվել է 64 տոկոսով՝ հասնելով 976 մլն դոլարի:











































