Yves Saint Laurent նորաձևության տան ղեկավար Ֆրանչեսկա Բելլետտինիին ուղղված բանաձևը, որը պահանջում է հրաժարվել նիհար մոդելներից, հավաքել է 45 հազար ստորագրություն, գրում է The Independent-ը:
Դիմումի հեղինակը ամերիկացի բլոգեր Շենոն Բրեդլի-Կոլիրին է: Նրա կարծիքով՝ YSL-ի գովազդային արշավներին մասնակցում են «հյուծված» մոդելներ:
Բրեդլի-Կոլլիրիին մնացել է հավաքել ևս 5 հազար ստորագրություն: Հաջողության դեպքում բլոգերը մտադիր է շարժում ստեղծել, որը կոչ կանի գովազդատուներին վարձել «առողջ մոդելների», ասվում է հոդվածում:









































