Այսօր կառավարության շենքի մոտ էր եկել մի կին՝ թոռան հետ: Նա ցանկանում էր հանդիպել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ ներկայացնելու համար թիվ 19 պոլիկլինիկայի կամայականությունները:
Նրա խոսքով՝ այդ պոլիկլինիկայի աշխատակիցներ Մարգարիտա Լևոնովնան և Անահիտ Մարտիրոսյանը բժշկական օգնություն չեն ցուցաբերում իր վեցամյա թոռանը, որը տառապում է երևանյան հիվանդությամբ:
«Նախարարը շատ լավ մարդ է, բայց իր հրամանները չեն կատարում: ՀԱԹ-ի թիվ 19 պոլիկլինիկայում աղքատ մարդկանց ձեռ են առնում: Անորակ, անմարդկային մարդիկ են նրանք»,- հուզված ասած կինը:









































