Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Բալասանյանի հայտարարությունները չեն կարող նույնացվել Արցախի իշխանությունների հետ

2019թ. հոկտեմբերի 14-ից Հայաստանում տեղի է ունենում առաջին «Ավրորա» ֆորումը, որին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

Արցախից, մասնավորապես Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի կողմից հնչում են հայտարարություններ, որոնք Հայաստանում բնորոշվում են հիմնականում որպես սպառնալիք։ Արցախի իշխանություններն ի՞նչ դիրքորոշում կամ որակավորում են տալիս նման ձևակերպումներով հայտարարություններին․ «Առաջին լրատվական»-ի հարցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Այդ հայտարարությունները չեն կարող նույնացվել Արցախի իշխանությունների հետ, այն պարզ պատճառով, որ պարոն Բալասանյանը իշխանության մաս չէ։ Նա ազատ քաղաքական գործիչ է և ինքն է ընտրել իր այդ ճանապարհը։ Սա պաշտոնական Ստեփանակերտի և լայն հասարակության կարծիքը չէ։ Դա նրա անձնական կարծիքն է։ Մենք միշտ ասում ենք, որ բոլորս պետք է քարոզենք մեր միասնականությունը, եղբայրակցությունը, որովհետև մենք կարող ենք քաղաքական դաշտում պայքարել մեկս մյուսի դեմ, բայց մենք չենք կարող լինել թշնամիներ»։

Իսկ Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը կիսո՞ւմ է Վիտալի Բալասանյանի մտահոգությունները, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններով պայմանավորված վտանգվում է Արցախի անվտանգությունը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Ես չեմ ուզում նույնիսկ ամենամղձավանջային երազում պատկերացնեմ, որ Հայաստանի Հանրապետության որևէ իշխանավոր դավադիր վերաբերմունք ունենա Արցախի նկատմամբ։

Եթե այդպես լինի, ապա դա կլինի, առհասարակ, Հայոց պետականության կործանում։ Չեմ ուզում նույնիսկ հավատալ։ Մենք այդ կարծիքին չենք։ Կան խնդիրներ, կան բարդություններ, ինչպես ցանկացած այլ երկրում, բայց դրանք նոր հնարավորություններ են ստեղծում, նոր պատուհաններ են բացում։ Մենք պետք է լինենք միասնական, փոխադարձ հարգանքի մթնոլորտում կառուցենք մեր հարաբերությունները և ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք։ Այ սա է մեր բոլոր հաղթանակների հիմքը»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում