Ֆիզիկական լավ արտաքինը լավ սիրախաղի գրավականը չէ՝ հայտնում են գիտնականները: Սիրախաղն ինքնին գիտություն է:
Ինչ-որ մեկին հավանելու կամ չհավանելու համար պահանջվում է 90 վայրկյանից 4 րոպե ժամանակ: Հարաբերություններ սկսելու համար պետք է ազդանշան տալ հասանելի լինելու մասին: Դրանցից մեկը ժպիտն է, մյուսը՝ տեսողական կապը: Սա՝ որպես առաջին քայլ:
Այնուհետ կանայք կարող են հասանելիության ազդանշան տալ մազերն այս ու այն կողմ տանելով կամ շուրթերն իրար վրայով սահեցնելով: Տղամարդիկ կարող են աղջիկներին գրավել մարմնի այն դիրքով, որը շատ տեղ է զբաղեցնում, կամ բարում շարունակ տեղը փոխելով:
Իսկ արդեն իրար ճանաչողները կարող են մտերմանալ զրույցի ժամանակ միմյանց ձեռքին դիպչելով կամ ուսին ձեռք տալով:










































